Ձեր տրամաբանությամբ, եթե Ադրբեջանի փոխվարչապետն այցելում է Հայաստան, այստեղ պետք է կյանքը կանգնեցնեինք. Փաշինյանը՝ լրագրողին
Քաղաքական
13:28 30/04/2026
Հայաստան

Ձեր տրամաբանությամբ, եթե Ադրբեջանի փոխվարչապետն այցելում է Հայաստան, այստեղ պետք է կյանքը կանգնեցնեինք. Փաշինյանը՝ լրագրողին

 «Երկու երկրների փոխվարչապետների փոխադարձ այցերը համարում եմ պատմական՝ խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ, շատ ուրախ եմ, որ եկանք այս հանգրվանին»,-կառավարական ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ այցը «շատ կարևոր» իրադարձություն  համարելով։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները պետք է շարունակաբար լավարկվեն, խաղաղությունն էլ գնալով ուժեղանա։

«Պետք է հաստատվեն բնականոն, երկարաժամկետում՝ բարիդրացիական հարաբերություններ»,-հավելեց նա։

Փաշինյանը ադրբեջանցի փոխվարչապետի այցի օրը հանրապետության հրապարակում մեծ շուրջպար կազմակերպելու մասին լրագրողի հիշատակումը համարեց թեմայից շեղելու փորձ։

«Երբեմն մեր հարգելի լրագրողներն մտքերի այնպիսի ընթացք է ունենում, որ դժվար է կանխատեսել և ձեր տրամաբանությամբ, եթե Ադրբեջանի փոխվարչապետը այցելում է հայաստան, հայաստանում պետք է կյանքը կանգնեցնել, որպեսզի որևէ մեկնաբանության տեղիք չտայինք»

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ձեր տրամաբանությամբ, եթե Ադրբեջանի փոխվարչապետն այցելում է Հայաստան, այստեղ պետք է կյանքը կանգնեցնեինք. Փաշինյանը՝ լրագրողին