Այս գործով 18 անձանց նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, որին մասնակից են դարձել ԱԱԾ-ն, ՔԿ-ն. Բագրատ Սրբազանի պաշտպան
Քաղաքական
16:29 30/04/2026
Հայաստան

Այս գործով 18 անձանց նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, որին մասնակից են դարձել ԱԱԾ-ն, ՔԿ-ն. Բագրատ Սրբազանի պաշտպան

Այս գործով 18 արդարների նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ 18 արդարների գործով դատական նիստին հայտարարեց Բագրատ Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

«Հիմնավորելու ենք, որ այս անձինք քաղաքական հետապնդման են ենթարկվում կոնկրետ իրենց դրսևորած քաղաքական վարքի, հասարակական վարքի պատճառով, իրենց նկատմամբ իրականացվելու է հետապնդում, ինչպես հետագայում վերջիններիս օրինական վարքը զսպելու, այնպես էլ նախկինում մեծ հավանականությամբ կատարած  քաղաքացիական, իրավական, օրենքով չարգելված գործունեության համար՝ որպես պատիժ ու վրեժխնդրություն»,-ասաց Խուդոյանը։

Նա նշեց, որ այս գործընթացին մասնակից են դարձվել ՀՀ տարբեր գերատեսչություններ, տարբեր պաշտոնատար անձինք, այդ թվում ԱԱԾ-ն, ՔԿ-ն, Դատախազությունը, ՀՀ դատարանները, որոնք աչք են փակել կեղծ ապացույցների վրա։

«Դուք, հարգելի դատարան, նույնպես աչք եք փակել բոլոր բարձրացված հարցերի շուրջ, որոնք վերաբերում են գործով կեղծ ապացույցներ ներկայացված լինելուն; Ես իմ պրակտիկայի ընթացքում չեմ հանդիպել որևէ գործի, որ այսքան շատ պրոբլեմ ունենա քրեադատավարական իմաստով ու էս կարգի ճչացող կեղծիքներով ու զրպարտություններով ուղեկցված լինի մինչև դատարան հասնելն ու դատական քննության ընթացքում»,-նշեց նա։

Մանրամասները՝  տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այս գործով 18 անձանց նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, որին մասնակից են դարձել ԱԱԾ-ն, ՔԿ-ն. Բագրատ Սրբազանի պաշտպան