Թրամփը հայտարարել է, որ չի կարող համաձայնվել Իրանի առաջարկած գործարքի պայմանների հետ
Քաղաքական
21:39 01/05/2026
Աշխարհ

Թրամփը հայտարարել է, որ չի կարող համաձայնվել Իրանի առաջարկած գործարքի պայմանների հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի կարող համաձայնվել Իրանի կողմից Միացյալ Նահանգների հետ հնարավոր համաձայնագրի համար առաջադրված պայմաններին։

«Նրանք խնդրում են մի բան, որը ես չեմ կարող ընդունել»,-Սպիտակ տանը լրագրողներին ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով հարցին, թե Թեհրանին Վաշինգտոնի արված առաջարկներին Իրանի արձագանքից ինչը իրեն հատկապես դուր չի եկել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր IRNA լրատվական գործակալությունը, Իրանը Թեհրան-Վաշինգտոն բանակցությունների միջնորդ Պակիստանին է տրամադրել երկարաժամկետ հրադադարի քննարկման նոր առաջարկի տեքստը։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հակամարտության դադարեցումը և խաղաղության հաստատումը անվանել է Իսլամական Հանրապետության գլխավոր նպատակ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թրամփը հայտարարել է, որ չի կարող համաձայնվել Իրանի առաջարկած գործարքի պայմանների հետ