Ցանկանում եմ, որ մենք ապրենք այնպիսի երկրում, ուր զբաղվածությունը, աշխատավարձերը չլինեն մեր հիմնահարցերը . Նարեկ Կարապետյան
Քաղաքական
23:02 01/05/2026
Հայաստան

Ցանկանում եմ, որ մենք ապրենք այնպիսի երկրում, ուր զբաղվածությունը, աշխատավարձերը չլինեն մեր հիմնահարցերը . Նարեկ Կարապետյան

«Հայաստանում այսօր շատ չեն արտադրությունները, աշխատավայրերը և այդ պատճառով շատ չեն այն տեղերը, որտեղ կարող ենք շնորհավորել մարդկանց Մայիսի 1-ի առիթով։ Բայց մենք հույսով ենք, և աշխատում ենք այդ ուղղությամբ, որ Հայաստանի յուրաքանչյուր համայնքում լինի այսպիսի արտադրամաս, որպեսզի բոլոր համայնքների մեր հայրենակիցները աշխատանքի հնարավորություն ունենան, իրենց աշխատանքի իրավունքն իրացնեն»,-Արտաշատի Ոստան գյուղում սրբիչի արտադրության գործարանում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ նարեկ Կարապետյանը։

Նա նկատեց, որ գործարանը կառուցվել է գյուղատնտեսությամբ ակտիվ Արարատի մարզում, բայց ՀՀ-ում կան մարզեր, որտեղ աղքատության շատ բարձր մակարդակ է և նախատեսում են նաև այդ մարզերում գործարաններ կառուցել;

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանում աղքատության խնդիրը լուծելու համար հիմնականը աշխատատեղերի հարցի լուծումն է»-աշխատակիցներին դիմեց Կարապետյանը՝ շարունակելով.

«Հարյու հազարավոր աշխատատեղերը որ մենք ծրագրավորում ենք կառուցել Հայաստանում կփոխեն բոլորիս կյանքը և աշխատավարձերի չափերը, որովհետև նոր գործարաններիր և աշխատատեղերի ստեղծումը կբեր որակյալ աշխատակիցների համար գործարարների մրցակցության բարձրացմանը»;

Կարապետյանը շնորհավորելով գործարանի աշխատակիցներին՝ հավելեց. «Ցանկանում եմ, որ մենք ապրենք այնպիսի երկրում, ուր զբաղվածությունը, աշխատավարձերը չլինեն մեր հիմնահարցը, այլ լինեն երկրորդական երրորդական խնդիրները»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ցանկանում եմ, որ մենք ապրենք այնպիսի երկրում, ուր զբաղվածությունը, աշխատավարձերը չլինեն մեր հիմնահարցերը . Նարեկ Կարապետյան