Վրաստանում խաթարված է տաքսի հավելվածների աշխատանքը, տաքսիստները գործադուլ են սկսել
Իրավունք
17:17 01/05/2026
Տարածաշրջան

Վրաստանում խաթարված է տաքսի հավելվածների աշխատանքը, տաքսիստները գործադուլ են սկսել

Վրաստանում տաքսիների լայնածավալ գործադուլը խափանել է տաքսի հավելվածների գործունեությունը։

Մայիսի 1-ին Թբիլիսիում և Վրաստանի այլ խոշոր քաղաքներում տեղի է ունեցել վերջին տարիների՝ տաքսու վարորդների ամենամեծ գործադուլներից մեկը։ Տաքսի հավելվածները անջատված են ամբողջ երկրում։

Բողոքի դուրս եկած վարորդները դժգոհում են ցածր աշխատավարձերից, վառելիքի գների աճից և աշխատանքային պայմանների բացակայությունից։ Ըստ գնահատականների՝ բողոքի ակցիան կարող է դառնալ ժամանակակից Վրաստանի ամենամեծ սոցիալական բողոքի ակցիան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վրաստանում խաթարված է տաքսի հավելվածների աշխատանքը, տաքսիստները գործադուլ են սկսել