Վրաերթ՝ Կոտայքի մարզում. Բժիշկները պայքարում են հետիոտնի կյանքի համար
Հասարակություն
17:55 01/05/2026
Հայաստան

Վրաերթ՝ Կոտայքի մարզում. Բժիշկները պայքարում են հետիոտնի կյանքի համար

Այսօր՝ մայիսի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում. Ժամը 00:05-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Նարեկ Գ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արագածոտնի մարզի բնակիչ 67-ամյա Ստեփան Ս.-ին։

Shamshyan.com-ը գրում է, որ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն ժամանած 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Յուրա Պապյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վրաերթ՝ Կոտայքի մարզում. Բժիշկները պայքարում են հետիոտնի կյանքի համար