Ո՞ր փողոցներն են այսօր Երևանում փակ լինելու
Հասարակություն
07:53 02/05/2026
Հայաստան

Ո՞ր փողոցներն են այսօր Երևանում փակ լինելու

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում այսօր Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ.

Ժամը 7։30-13։00 փակ են լինելու՝ 

.Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,
. Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը,
. Հանրապետության հրապարակը, 
. Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը, 
. Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,

. Ագաթանգեղոսի - Գրիգոր Լուսավորչի - Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,
. Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,
. Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը,
.պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ո՞ր փողոցներն են այսօր Երևանում փակ լինելու