Միխայիլ Գալուստյան. Գնաց մեր Լենոչկան
Հասարակություն
16:52 02/05/2026
Աշխարհ

Միխայիլ Գալուստյան. Գնաց մեր Լենոչկան

Ադլերում մահացել է «Արևի կողմից այրված» КВН ​​թիմի աստղը, որի կազմում հանդես էին գալիս նաև Ալեքսանդր Ռևան և Միխայիլ Գալուստյանը։ Այս մասին հայտնել է Telegram Mash ալիքը։ Ալիքի տվյալներով՝ կինը վրաերթի է ենթարկվել։

53-ամյա դերասանուհին ճանապարհն անցնելիս է եղել չթույլատրված հատվածով, երբ Toyota-ն մեծ արագությամբ հարվածել է նրան։ Ռիբալկոն հենց տեղում մահացել է։

«Մեր Լենոչկան գնաց», - «Զվեզդա»-ի հետ զրույցում իր ցավակցությունն է հայտնել Միխայիլ Գալուստյանը Ելենա Ռիբալկոյի ընտանիքին։

Դերասանը նշել է, որ իր լավագույն ելույթներից մի քանիսը կատարել է հենց նրա հետ։

«Մենք նրան կհիշենք որպես շատ ուրախ, ակտիվ և աշխույժ աղջիկ... Մենք շատ ժամանակ ենք անցկացրել միասին ուսանողական տարիներին, շրջագայություններին և փորձերին»,-ասել է Գաուստյանը։

Ելենայի մահը անդառնալի կորուստ է բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում էին նրան, հայտնել է КВН-ի մամուլի ծառայությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Միխայիլ Գալուստյան. Գնաց մեր Լենոչկան