«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանը ընտրություններից առաջ ավելի զգուշավոր է դարձել
Օրվա մամուլ
08:37 02/05/2026
Հայաստան

«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանը ընտրություններից առաջ ավելի զգուշավոր է դարձել

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը նախորդ ընտրություններին, ըստ որոշ տեղեկությունների, ակտիվ աշխատանքներ է տարել Նիկոլ Փաշինյանի «Քաղպայմանագրի» օգտին, մեզ հասած լուրերով, այս ընտրություններից առաջ ավելի զգուշավոր է դարձել։

Մտերիմների մոտ նա անկեղծացել է, որ չի ուզում անցավ գլուխը ցավի տակ դնել, հիմա բոլորովին ուրիշ իրավիճակ է, և իշխանության օգտին աշխատելն իրեն կարող է չներվել։

Բանն այն է, որ այս ընտրություններին ոչ միայն իր խնամի Գագիկ Ծառուկյանն է մասնակցում, այլև բարերար Սամվել Կարապետյանը, և Աբրահամյանը ռեալ է գնահատում նրանց շանսերը ու չի ցանկանում ընտրություններից հետո «բազարների» մեջ հայտնվել։

Դրան գումարվում է նաև այն, որ Նիկոլ Փաշինյանն օգտվել է նրա ծառայություններից, բայց նրա նկատմամբ հետապնդումներն այս ամբողջ ընթացքում շարունակվել են՝ իր և եղբոր ընտանիքներին պատկանող գույքի բռնագրավման և քրեական մի շարք գործերով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանը ընտրություններից առաջ ավելի զգուշավոր է դարձել