«Հրապարակ». Ինչ է քննարկվել Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ
Օրվա մամուլ
08:38 02/05/2026
Հայաստան

«Հրապարակ». Ինչ է քննարկվել Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախօրեին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել։ Նիստի վերաբերյալ հաղորդագրությունից պարզ է դառնում, որ, ի թիվս այլոց, նիստին մասնակցել է նաև բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության՝ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

Իշխանական կուլիսներից տեղեկացանք, որ նիստում քննարկվող հարցերից մեկն էլ եղել է Հայաստանում հեռարձակվող ռուսական ալիքների, ինչպես նաև տելեգրամյան հարթակների փակման հարցը։

Հրահանգ է իջեցվել՝ խոշորացույցով հետևել այդ ալիքներով ՀՀ-ի և հատկապես իշխանությունների վերաբերյալ տարածվող տեղեկատվությանը և թույլ չտալ իրենց դեմ հակաքարոզչություն։ Ըստ ամենայնի՝ հիբրիդային պատերազմի անվան տակ առաջիկայում ռուսական որոշ ալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցեր կբարձրացվեն։

Բացի այդ, Փաշինյանն արգելել է մեծ թվով ռուսաստանաբնակ հայերի մուտքը Հայաստան, ընդ որում՝ հայտնի չէ, թե ինչ պատճառաբանություններով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ինչ է քննարկվել Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ