«Ռեալ Մադրիդում» դժգոհ են Մբապեի վարքից
Աշխարհում
09:11 02/05/2026
Աշխարհ

«Ռեալ Մադրիդում» դժգոհ են Մբապեի վարքից

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապեն համարվում է թիմում առաջացած խնդիրների պատճառներից մեկը, չնայած իր հիանալի խաղին։ Foot Mercato-ն գրում է, որ ֆրանսիացին վերջերս ակումբի ներսում լուրջ քննադատության է ենթարկվել։

«Ռեալ Մադրիդի» որոշ աշխատակիցներ կասկածներ են հայտնում Մբապեի խաղի վերաբերյալ, և նրա վերաբերմունքից դժգոհությունը նույնպես աճում է. կարծում են, որ հարձակվողի վարքագիծը բացասաբար է անդրադառնում հանդերձարանում մթնոլորտի վրա:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 27-ամյա աստղի շուրջ ստեղծված իրավիճակը գնալով լարվում է:

euro-football.ru-ն գրում է, որ Կիլիան Մբապեն այս մրցաշրջանում «Ռեալ Մադրիդի» կազմում 41 խաղում խփել է 41 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ռեալ Մադրիդում» դժգոհ են Մբապեի վարքից