Հայաստանը Ադրբեջանի գործիքից դարձնելու ենք տարածաշրջանային գործոն. Սամվել Կարապետյան
Քաղաքական
13:00 02/05/2026
Հայաստան

Հայաստանը Ադրբեջանի գործիքից դարձնելու ենք տարածաշրջանային գործոն. Սամվել Կարապետյան

«Հայաստանը Ադրբեջանի գործիքից դարձնելու ենք տարածաշրջանային գործոն, քանի որ հիմա Հայաստանի մասին բոլոր որոշումները կայացվում են Ադրբեջանում»,-«5 հարց ապագա վարչապետ Սամվել Կարապետյանին» շարքի հերթական հաղորդման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

Ըստ նրա, Փաշինյանն ամեն ինչ արել է, որ թշնամացնի հարաբերությունները Հայաստանի հիմնական դաշնակիցների հետ, ինչը շատ արագ պետք է վերականգնել։

«Մենք պետք է ունենանք բարեկամանական հարաբերություններ ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի, Չինաստանի հետ, ինչպես նաև մեր բարեկամ Ռուսաստանի հետ։ Միայն այդպես մենք կարող ենք լուրջ երաշխավորություններ ապահովել գերտերություններից»,- ասել է Ս. Կարապետյանը։

Նա նշել է, որ 2020 թվականից հետո ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան Նիկոլ Փաշինյանի հետ ոչ մի հարց չեն քննարկում, Ադրբեջանի նախագահն անում է  հայտարարություններ, փոքրիկ խմբակն իր ղեկավարի հետ վազելով կատարում են այդ հայտարարությունները։

«Մենք այդ ամենը կանգնեցնելու ենք»,- ընդգծել է Ս. Կարապետյանը։

Նա նաև հայտարարել է. «Ադրբեջանն ամենաշատը Հայաստանում կարող է լինել փոքրիկ խմբակի երաշխավորը, Հայաստանի երաշխավորը լինելու է  Հայաստանի ուժեղ բանակը, ուժեղ ժողովուրդը, խոշոր գերտերությունները, տարածաշրջանային շահեր ունեցող երկրները»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանը Ադրբեջանի գործիքից դարձնելու ենք տարածաշրջանային գործոն. Սամվել Կարապետյան