Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս երկվորյակները ծնվել են մի քանի րոպե տարբերությամբ, նույն մորից, տարբեր հայրերից
Երկվորյակներ Միշելն ու Լավինիա Օսբորնը միշտ ունեցել են յուրահատուկ կապ։ Նրանք բեղմնավորվել են բնական ճանապարհով, մեծացել են միասին նույն արգանդում և ծնվել նույն մորից՝ միմյանցից մի քանի րոպե տարբերությամբ, բայց նրանք խորթ քույրեր են։ Նրանց հայրերը տարբեր մարդիկ են։
BBC-ն գրում է՝ սա հազվագյուտ կենսաբանական գործընթաց է, որը կոչվում է հետերոպատերնալ գերբեղմնավորում, որի դեպքում կինը պետք է նույն ցիկլի ընթացքում արտադրի մեկից ավելի ձվաբջիջ, ձվաբջիջները պետք է հաջողությամբ բեղմնավորվեն տարբեր տղամարդկանց սպերմատոզոիդներով, և արդյունքում ստացված սաղմերը պետք է գոյատևեն հղիությունից հետո։
Նրանք Մեծ Բրիտանիայում գրանցված միակ դեպքն են, երբ երկվորյակներւ տարբեր հայրեր ունեն։