Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է. Սամվել Կարապետյանին թույլ չտվեցին հոր մահվան տարելիցին այցելի նրա շիրիմին. Փաստաբան
Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է: Այս մասին հայտարարում է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Նա մի օրինակ բերեց, օրերս մի դիմում է ներկայացրել դատարան, որպեսզի թույլ տան Սամվել Կարապետյանը հոր մահվան տարելիցին այցելի նրա շիրիմին։ Սակայն դատախազը առարկել է դիմումի դեմ, իսկ դատարանը մերժել է այն։
«Հայաստանում այլևս նման երևույթ է տեղի ունեցել։ Սա նշանակում է, որ մարդասիրությունը որպես արժեք օրվա իշխանությունը չի ցանկանում գերակայող դիտարկել»,-նշում է փաստաբանը։
Հրապարակած տեսանյութին կից նա գրել է.
« Ուժեղ Հայաստանում համաներում լինելու է, մարդասիրության ճգնաժամը հաղթահարվելու է;
Կալանքի գերակայությունը վերացվելու է, իրավունքի գերակայությունն անսակարկելի արժեք է լինելու;
Ուժեղ Հայաստանում ծայրահեղ աղքատ ընտանիքներին ամսական 150,000 դրամ աջակցություն պետք է ապահովվի Աղքատության հաղթահարման պետական հիմնադրամից: Ժամանակն է իշխանություն ընկալումից անցում կատարել ուժեղ առաջնորդության
Իրավունքը պետք է գերակայի: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…
Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին»։