Սունկ հավաքելու համար սար գնացած քաղաքցին մոլորվել էր
Հասարակություն
22:12 02/05/2026
Հայաստան

Սունկ հավաքելու համար սար գնացած քաղաքցին մոլորվել էր

Այսօր՝ ժամը 17:01-ին ՆԳՆ Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Գեղաշեն գյուղի սարերում սունկ հավաքելու ընթացքում մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։  

Փրկարարները հայտնաբերել են քաղաքացուն և իջեցրել անվտանգ վայր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սունկ հավաքելու համար սար գնացած քաղաքցին մոլորվել էր