Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութ տեղափոխող ութ երկաթուղային վագոն
Քաղաքական
12:17 03/05/2026
Տարածաշրջան

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութ տեղափոխող ութ երկաթուղային վագոն

Կիրակի՝ մայիսի 3-ին, Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութ տեղափոխող ութ երկաթուղային վագոն։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, այդ մասին հայտարարել է «Ադրբեջանի երկաթուղիներ» ընկերությունը (ԱՀ):

Վագոնները շարժվել են Բիլաջարի կայարանից ժամը 12:00-ին:

Ապրիլի 30-ին ռուսական հացահատիկ և պարարտանյութ տեղափոխող յոթ երկաթուղային վագոններից բաղկացած բեռնատար գնացքը նույնպես Ադրբեջանի տարածքով Հայաստան է հասել:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութ տեղափոխող ութ երկաթուղային վագոն