Ամբողջ աշխարհը կիմանա, որ Եկեղեցին ունենալու է շատ լուրջ դեր մեր ժեղովրդի կյանքում. Սամվել Կարապետյան
Քաղաքական
16:06 03/05/2026
Հայաստան

Ամբողջ աշխարհը կիմանա, որ Եկեղեցին ունենալու է շատ լուրջ դեր մեր ժեղովրդի կյանքում. Սամվել Կարապետյան

«Վստահ եմ, որ մեր երիտասարդներն ապրում են անորոշության մեջ չպատկերացնելով իրենց ապագան, դրա համար մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի առաջին հերթին հասկանանք ձեր ցանկությունները։ Շատ արագ կառավարությունը ձևավորելուց հետո թե՛ պետական մակարդակով, թե՛ մասնավորների միջոցով կփորձենք ամեն ինչ անել, որ մեր երիտասարդները առաջին հերթին ստանան լավ կրթություն և արժանապատիվ աշխատանք Հայաստանում»,-երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը։

Նա նշեց, որ երիտասարդների համար կապահովեն արժանապատիվ աշխատավարձ և ապագա հենց Հայաստանում։

«Իհարկե, եթե կգտնվեն այնպիսի տաղանդներ, ովքեր կցանկանան աշխարհը «շուռ տալ», ամեն ինչով աջակցելու ենք»,- ասաց Կարապետյանը։

Բարերարը նշեց, որ տարիներ շարունակ հարյուրավոր երիտասարդների է աջակցել, որպեսզի նրանք իրենց կրթությունը շարունակեն արտասահմանում։

Սամվել Կարապետյանը նշեց, որ ունի թիմ, որը պատրաստ է 24 ժամ աշխատել ժողովրդի և երիտասարդների համար և կարևորեց տաղանդավոր հայ երիտասարդներին, որպեսզի հետագայում ավելի ճիշտ կազմակերպեն իրենց կյանքը;

 Պատասխանելով Շիրակցի աղջկա հարցին՝ Կարապետյանն ասաց, որ Միքայել Սրբազանը հայ ազգի լավագույն ներկայացուցիչներից մեկն է։

«Սրբազանը ամենահամարձակ, ամենհամառն է, որն այս բոլոր ապօրինությունների դեմ պայքարեց։ Շատ շուտով նա կհաղթի և այս խարանը, որ փաթաթեցին մեր ազգի թե՛ վզին, թե՛ գլխին, շատ շուտով այդ ամենից հրաժարվելու ենք։ Մեր եկեղեցին ունենալու է իր տեղն ու դերը մեր ժողովրդի կյանքում։ Այն տեղն ու դերը, որին նա արժանի է։ Մենք հիշում ենք, որ առաջին քրիստոնյա ազագն ենք, մենք դրանով հպարտանալու ենք ամբողջ աշխարհում։ Դուք այն շատ շուտով կզգաք, ամբողջ աշխարհն այն կլսի, կիմանա և Եկեղեցին կունենա շատ լուրջ դեր մեր ժեղովրդի կյանքում»,- ասաց «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը։

նա նշեց, որ Գյումրին Հայաստանի ամենակոլորիտային քաղքան է և միևնույն ժամանակ՝ ամենաաղքատն է և այդ վիճակը ամոթալի է գործող իշխանությունների համար։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ամբողջ աշխարհը կիմանա, որ Եկեղեցին ունենալու է շատ լուրջ դեր մեր ժեղովրդի կյանքում. Սամվել Կարապետյան