Վեդիում աշակերտուհիներ քույրերին սեռական բռնությшն ենթարկածներն ազատության մեջ են. Բադոյան
Իրավունք
22:45 03/05/2026
Հայաստան

Վեդիում աշակերտուհիներ քույրերին սեռական բռնությшն ենթարկածներն ազատության մեջ են. Բադոյան

«Վեդին իրար խառնած սեռաքաղց «հերոսներն» են, որոնք ազատության մեջ են, կալանավորված չեն...Ինչո՞ւ, թող պատասխանի ՆԳ նախարարը, ՔԿ նախագահը»,-գրում է լրագրող Սյուզի Բադոյանը։

Նա գրում է , որ Վեդիում աշակերտուհիներ քույրերին սեռական բռնության ենթարկածներն են 65 տարեկան Դավիթ Այնազյանը և 58-ամյա Արթուր Երեմյանը։

Լրագորղը նաև հայտնում է, որ Վեդու մանկապղծության աղմկահարույց գործով տուժած քույրիկների պաշտպանությունն ստանձնեցին փայլուն փաստաբաններ Լուսինե Մարտիրոսյանը և Վարդուհի Էլբակյանը։  

«Բռնվեք, տականքներ ու հատկապես բռնաբարությունը կոծկելու ջանքեր թափածներ։ Հենց նոր փաստաբանները դիմում մուտք արեցին ՀՀ գլխավոր դատախազություն»,-գրում է բադոյանը։

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն էլ գրում է. «Վեդիի դպրոցական քույրեր Ս.Ս-ի և Մ.Թ-ի գործով դիմում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի քրեական վարույթը ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունից տեղափոխվի այլ քննչական մարմին: Նույն դիմումով ներկայացվել է տեղի ունեցած ահասարսուռ դեպքի

/դեպքերի/ հանգամանքներից ...սպասում ենք ՀՀ գլխավոր դատախազի արձագանքին, սա ուղղակի սարսափելի դեպք է, որը կոծկվել է իրավապահ մարմինների կողմից, մեղավորներն ազատ շրջում են Վեդի համայնքում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վեդիում աշակերտուհիներ քույրերին սեռական բռնությшն ենթարկածներն ազատության մեջ են. Բադոյան