Ալիևն այսօր տեսակապի միջոցով կմիանա Երևանում ընթացող գագաթնաժողովին
Քաղաքական
09:51 04/05/2026
Տարածաշրջան

Ալիևն այսօր տեսակապի միջոցով կմիանա Երևանում ընթացող գագաթնաժողովին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր տեսակապի միջոցով կմիանա Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան են ժամանել եվրոպական մի քանի տասնյակ երկրների ղեկավարներ ու կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ Առաջին անգամ գագաթնաժողովին որպես հյուր հրավիրվել է ոչ եվրոպական երկրի ղեկավար՝ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովն անցկացվում է Երևանում՝ «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» թեմայով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ալիևն այսօր տեսակապի միջոցով կմիանա Երևանում ընթացող գագաթնաժողովին