Չեն կարող կառուցել խաղաղություն, քաղաքականություն մարդկանց մոռացության տալու վրա. Թաթոյանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի մասին
Քաղաքական
13:53 04/05/2026
Հայաստան

Չեն կարող կառուցել խաղաղություն, քաղաքականություն մարդկանց մոռացության տալու վրա. Թաթոյանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի մասին

«Հիմա, ընդհանրապես, արցախցիների վերադարձի իրավունքի  հարցը գնում է  միջազգային օրակարգից մոռացության տալու ճանապարհով։ Անընդունելի է, ոչ մեկ չի խոսում դրա մասին»,-Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց  «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին՝ կապված արցախցիների վերադարձի մասին ։

Նա ընդգծեց, որ չեն կարող կառուցել խաղաղություն, քաղաքականություն մարդկանց մոռացության տալու վրա։

«Այս իշխանությունը կապ չունի այս հարցերի հետ, նրանք մոռացության են տալիս Ադրբեջանի հետ պայմանավորված, քննարկված հանուն նրա, որ Ադրբեջանից գովեստի խոսքեր լսեն»,- ասաց Ա.Թաթոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չեն կարող կառուցել խաղաղություն, քաղաքականություն մարդկանց մոռացության տալու վրա. Թաթոյանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի մասին