Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ակցիայի նպատակը ցույց տալն է, որ Հայաստանում ոչ բոլորն են Նիկոլի նման անհոգ և Ալիևին ասում` «Thank you». Շարմազանով
«Բայց այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, ինչպես ասում են, այլ գնում են Թուրքիա, իսկ եվրոպական որևէ կառույց, պաշտոնյա անգամ ակնարկ չեն արել, որ Հայաստանին սպասում են ԵՄ-ում»,-Երևանի քաղաքապետարանի դիմաց կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նրա կարծիքով այսօր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ներկայացուցիչների համար Հայաստանը պետք է ընդամենը որպես պլացդարմ Ռուսաստանի դեմ։
«Դա փուչիկ է, Եվրոպական միությանը անդամակցելու օրակարգային հարց չկա՝ ո՛չ Եվրոպայում.ո՛չ Հայաստանում, դա բոլորն էլ գիտեն։ Էդ, որ ասում են՝ գնում ենք Արևմուտք, այդ «Արևմուտքը» թուրքիան է, Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է Թուրքիա»,- ասաց Շարմազանովը՝ հավելելով.
«Այս ակցիայի նպատակն այն է, որ ցույց տանք, որ Հայաստանում ոչ բոլորն են Նիկոլի նման անհոգ և Ալիևին ասում` «Thank you»։
Հիշեցնելով Ալիևի այսօրվա խոսքը, թե 2023 թվականին Արցախը հայաթափելով լուծել է «սեպարատիզմի» հարցը՝ Շարմազանովը հարցրեց, թե եվրոպացի քանի համանախագահ է այցելել արդ «անջատողական» Արցախ, այն դեպքում, երբ Եվրոպայի սրտում Կոսովոն ինքնորոշվել է։
«Ալիևը Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն անվանում է ռազմական հանցագործներ։ Ռազմական հանցագործն ինքն է , և իրեն կասետային զենք տվողները»,- ասաց Շարմազանովը, հիշեցնելով, որ այսօր Երևանում է Զելենսկին, որը 44-օրյա պատերազմի օրերին ամեն օր քաջալերում էր Ալիևին. իսկ Կիևի փողոցները ողողում էր Ադրբեջանի «Հաղթանակների» պաստառներով։