Շուշի Ղազանչեցոց եկեղեցու ամբողջ դիմագիծը խեղաթյnւրվել է, հայկական ամբողջ հետքը nչնչաgվել է. Ավանեսով
Քաղաքական
16:47 04/05/2026
Հայաստան

Շուշի Ղազանչեցոց եկեղեցու ամբողջ դիմագիծը խեղաթյnւրվել է, հայկական ամբողջ հետքը nչնչաgվել է. Ավանեսով

Ոչնչացված է օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հայկական ամբողջ հետքը։ Panorama.am-ի հետ զրույցում ահազանգեց Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։

«Ադրբեջանի  գերագույն գլխավոր կեղծածար Ալիևի խորհրդական Հաջիևը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց տեսանյութ է  հրապարակել՝ նշելով, թե իբր  եկեղեցուն վերադարձվել է  նախկին տեսքը, հաշվի են առնվել բոլոր չափանիշները։  

Այդ ամենն իրականության հետ որևէ աղերս չունի»,- նշեց Ավանեսովը։

Նա ընդգծեց, որ «վերականգնման» աշխատանքները ոչ մի աղերս չունեն այն չափորոշիչների հետ, որոնք մշակված են հուշարձանների վերականգնման համար. ««Վերականգնման» անվան տակ եկեղեցու ամբողջ դիմագիծը խեղաթյուրվել է, հայկական  ամբողջ հետքը  ոչնաչացվել է, եկեղեցու տարածքում խաչքարը նույնպես ոչնչացրել»։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը գրել էր, որ Շուշի քաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին «վերականգնվել է իր նախնական ճարտարապետական ​​ոճին համապատասխան»։

«Ղազանչի եկեղեցին վերականգնվել է իր նախնական ճարտարապետական ​​ոճին համապատասխան։ Ադրբեջանի տարածքում գտնվող բոլոր օրինական շենքերը, ինչպես նաև պատմական, մշակութային և կրոնական հուշարձանները պաշտպանված, պահպանված և վերականգնված են ազգային օրենսդրությանը համապատասխան», - նշել է նախագահի օգնականը՝ հրապարակելով նաև տեսանյութ։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Շուշի Ղազանչեցոց եկեղեցու ամբողջ դիմագիծը խեղաթյnւրվել է, հայկական ամբողջ հետքը nչնչաgվել է. Ավանեսով