Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Անհանգստություն ունեմ, որ խարխլվելու է տարածաշրջանային բալանսը, և մեր ժողովուրդը կարող է դրա համար վճարել. Սամվել Կարապետյան
«Հայերը միշտ եղել են հյուրասեր ժողովուրդ, նախկինում էլ եղել են շատ միջազգային համաժողովներ և այլ առիթներով հյուրընկալել ենք միջազգային խոշոր կազմակերպությունների և շատ երկրների ղեկավարների, բայց ինձ անհանգստացնում է, որ այս համաժողովը նվիրված է փոքրիկ խմբակին, որն ընդամենը իշխանավարելու մեկ ամսվա կյանք ունի մեր բարեկամ երկրներից պաշտպանելու համար։ Նախընտրական մեկ նկար ստանալու համար՝ ես անհանգստություն ունեմ, որ խարխլվելու է տարածաշրջանային բալանսը, և մեր ժողովուրդը կարող է դրա համար վճարել։ Նույնպես անհանգստություն ունեմ, որ այն կարող է բացել 300 հազար ադրբեջանցիների մուտքը Հայաստան»,-պատասխանելով Եվրոպական քաղաքական ընտանիքի գագաթաժողովի վերաբերյալ հարցին՝ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Պատասխանելով երկրորդ հարցին՝ Սամվել Կարապետյանն ասաց, որ ժողովրդին անհանգստացնում են անվտանգային խնդիրները, և իրենց կյանքի բարեկեցությունը, իսկ իրեն անհանգստացնում է երկրի աղքատության մակարդակը և դրանք հաղթահարելու ճանապարհները, որոնք «Ուժեղ Հայաստանի» թիմը ցույց է տվել։
«Ո՞րն է ժողովրդի բարեկեցության և անվտանգությանը հասնելու ճանապարհը» հարցին Սամվել Կարապետյանը պատասպանեց ձեռքի շարժումով 3 թիվը ցույց տալով, որը ԱԺ ընտրություններում «Ուժեղ Հայաստանի» քվեաթերթիկի համարն է։