Կրեմլը մտահոգված է Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձի հավանականությամբ
Քաղաքական
12:50 04/05/2026
Աշխարհ

Կրեմլը մտահոգված է Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձի հավանականությամբ

Կրեմլը մտահոգված է Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձի հավանականությամբ, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։ Այդ մասին ասվում է  ԵՄ երկրներից մեկի հետախուզական զեկույցում, որը հասանելի է դարձել CNN-ի, «Financial Times»-ի և «Important Stories»-ի լրագրողներին։

«Դրանով պայմանավորված՝ Պուտինի անվտանգությունը ուժեղացվել է»,-նշվում է զեկույցում։ Դաշնային պաշտպանության ծառայությունը խստացրել է նախագահական վարչակազմի աշխատակիցների ստուգումները, սահմանափակել Պուտինի տեղաշարժերը և նրան տեղափոխել են անվտանգ բունկերներից։ Ռուսաստանի նախագահը այլևս դուրս չի գալիս Մոսկվայի մարզում և Վալդայում գտնվող իր նստավայրեր։

Պուտինի հետ շփվելու հնարավորություն ունեցող աշխատակիցները նույնպես խիստ հսկողության տակ են. նրանց արգելվում է օգտագործել սովորական հեռախոսներ և հասարակական տրանսպորտ, իսկ խոհարարների, լուսանկարիչների և անվտանգության աշխատակիցների տներում տեղադրվել են հսկողության համակարգեր։

«Նախկին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն համարվում է «հնարավոր անկայունացնող գործոն», քանի որ 2026 թվականի մարտին նրա նախկին առաջին տեղակալ Ռուսլան Ցալիկովի ձերբակալությունը «խաթարել է էլիտաների ոչ պաշտոնական անվտանգության երաշխիքները»,-DW-փոխանցմամբ՝ ասվում է զեկույցում։ Նաև նշվում է, որ անվտանգության ուժերի միջև լարվածության աճի հետ մեկտեղ ներքին հակամարտության ընդհանուր ռիսկն էլ է մեծացել է, քանի որ նարնք միմյանց մեղադրում են ուկրաինական հետախուզական գործակալությունների հարձակումներից պաշտպանվելու անկարողության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կրեմլը մտահոգված է Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձի հավանականությամբ