Վրաստանի վարչապետը մտահոգություն է հայտնել քաղաքական դրդապատճառներով միջազգային մեխանիզմների օգտագործման աճող միտման վերաբերյալ
Քաղաքական
19:58 04/05/2026
Տարածաշրջան

Վրաստանի վարչապետը մտահոգություն է հայտնել քաղաքական դրդապատճառներով միջազգային մեխանիզմների օգտագործման աճող միտման վերաբերյալ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին։

Հանդիպմանը ուշադրություն է դարձվել Վրաստանի և Եվրոպայի խորհրդի միջև առկա արդյունավետ համագործակցությանը։

Կոբախիձեն ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի իշխանությունների պատրաստակամությունը երկխոսության և ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում կառուցողական համագործակցության նպատակով։

Վրացական կողմը մտահոգություն է հայտնել քաղաքական դրդապատճառներով միջազգային մեխանիզմների օգտագործման աճող միտման վերաբերյալ և հույս հայտնել, որ այս պրակտիկան կփոխվի։

Ըստ հաղորդագրության՝ ընդգծվել է Վրաստանի կառավարության հավատարմությունը հիմնարար ազատությունների պաշտպանությանը, ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը և օրենքի գերակայության ապահովմանը։

Հանդիպմանը ներկա են եղել Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վրաստանի վարչապետը մտահոգություն է հայտնել քաղաքական դրդապատճառներով միջազգային մեխանիզմների օգտագործման աճող միտման վերաբերյալ