Այսօրվա քննարկումները հաստատել են, որ կարիք կա անկեղծ երկխոսության. Փաշինյան
Քաղաքական
17:53 04/05/2026
Հայաստան

Այսօրվա քննարկումները հաստատել են, որ կարիք կա անկեղծ երկխոսության. Փաշինյան

«Այսօրվա քննարկումները հաստատել են, որ աշխարհում աճող մարտահրավերներին զուգահեռ կարիք կա անկեղծ երկխոսության և պրակտիկ որոշումների՝ ընդլայնելու խաղաղությունը և կայունությունը տարբեր տարածաշրջաններում»,-ամփոփելով  Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի աշխատանքները՝ հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, քննարկումներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության կարևորությունը, բաց ինտեգրված տարածաշրջանների կարողությունները, որոնք կնպաստեն միջաշխարհամասային կապերի ձևավորմանը։

«Հարավային Կովկասում հարատև խաղաղությունը, հարաբերությունների նորմալացումը, սահմանների բացումը ոչ միայն օգուտ կբերեն տարածաշրջանին, այլ կամպարնդեն կապերն ու համագործակցությունը ավելի լայն եվրոպական տարածքում և դրանից անդին»,-ասաց Փաշինյանը։

Նա նշել է, որ գագաթնաժողովում քննարկվել է նաև հիբրիդային պատերազմի դեմ պայքարի ուղիները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այսօրվա քննարկումները հաստատել են, որ կարիք կա անկեղծ երկխոսության. Փաշինյան