Վերջին 3-4 տարիների ընթացքում ռուսական ռուբլու տեղափոխումներ եղել են. ԿԲ փոխնախագահը՝ ՀՀ սահմանին ճամպրուկներով ռուբլու մաքսանենգույան դեպքերով
Քաղաքական
14:25 05/05/2026
Հայաստան

Վերջին 3-4 տարիների ընթացքում ռուսական ռուբլու տեղափոխումներ եղել են. ԿԲ փոխնախագահը՝ ՀՀ սահմանին ճամպրուկներով ռուբլու մաքսանենգույան դեպքերով

«Վերջին 3-4 տարիների ընթացքում ռուսական ռուբլու տեղափոխումները եղել են, մենք անընդհատ խստացրել և պահանջներ ենք դրել ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ, որպեսզի հնրավորինս հիմնավորված լինեն կանխիկով գործարքները, հիմնավորեն, թե որտեղից են այդ գումարները»,-հրավիրված ասուլիսում ասաց ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե վերջին շրջանում ՀՀ սահմանային անցակետերում մեծ պայուսակներով ռուսական ռուբլի հայտնաբերման դեպքերն ինչպես են ազդում տարադրամի շուկայի վրա։

Նա վստահեցրեց, որ այս պահին ԿԲ-ի աշխատանքային ռեժիմում արտառոց բան չկա։

«Հնարավոր է, որ ՊԵԿ-ը քրեական բնույթի բաներ տեսել են, բայց մեր մակրոցուցանիշների մեջ մեծ փոփոխություններ չենք տեսնում»,-ասաց ԿԲ նախագահի տեղակալը՝  հաստատելով սակայն, որ կա տրասֆերտների աճ կա, իսկ կանխիկ գործարքի դինամիկան հարցումների միջոցով են ստուգում։

Խաչատրյանը նշեց, որ կապիտալի ներհոսքեր լինում են, որը փոխարժեքը նվազեցնում է։

«Ֆիզիկական անձանց կողմից կապիտալի ներմուծումը ևս դեր ունի և այն միշտ մեծ է, բայց այդ դերի մեջ արտառոց փոփոխություն չենք տեսնում»,- ասաց Հովհաննես Խաչատրյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վերջին 3-4 տարիների ընթացքում ռուսական ռուբլու տեղափոխումներ եղել են. ԿԲ փոխնախագահը՝ ՀՀ սահմանին ճամպրուկներով ռուբլու մաքսանենգույան դեպքերով