Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կոշտան՝ Փաշինյանին. Արմատապես փոխել եք Ձեր երկրում տիրող պայմանները
«Հաաստանի աշխարհագրական դիրքը չի փոխվել, բայց Դուք արմատապես փոխել եք Ձեր երկրում տիրող պայմանները»,-հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան համատեղ ասուլիսում՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։
Նա նշեց՝ ցանկանում է դրվատանքի խոսքեր ասել Փաշինյանին «ժողովրդավարական, դիմակայուն ու բարեկեցիկ Հայաստանի տեսլականի» համար։
Կշտայի խոսքով, ԵՄ-ն աջակցում է Հայաստանի սոցիալ-տնտեսական ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ տրամադրելով տեխնիկական ու ֆինանսական աջակցություն։
«Դուք նաև խիզախություն ու պետական մտածողություն եք դրսևորել դերքակայությունը վերագրելով խաղաղությանն ու Ձեր երկրի համար լավ ապագայի»,-ասաց նա՝ նշելով, որ երեկվա գագաթնաժողովին Ալիևի մասնակցությունը երկու երկրների միջև նոր մթնոլորտի վկայությունն է։
Եվրոպական խորհրդի նախագահի խոսքով, կայուն ու բարեկեցիկ Հարավային Կովկասը Հայաստանի ապագայի գրավականն է, ԵՄ-ն աջակցելու է խաղաղության ու հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Մանրամասները՝ տեսանյութում։