Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իրանում ձերբակալվել է աղանդի առաջնորդը, ով իրեն Հիսուս Քրիստոս է համարում
Իրանի իշխանությունները ձերբակալել են իրեն Հիսուս Քրիստոս համարող աղանդի առաջնորդին։ Այդ մասին հաղորդում է Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղի դատախազությանը։
«Յեզդ քաղաքում կեղծ Քրիստոս է ձերբակալվել», -հայտարարել է իրավապահ մարմինը։
Նշվում է, որ ձերբակալվածը աղանդի առաջնորդ է, որը սկզբում պնդում էր, որ աստծո ընտրյալն է, իսկ ավելի ուշ՝ պնդելով, թե աստված է, իրեն անվանելով Հիսուս Քրիստոս։ ««Սնահավատ» և ճգնավորական գաղափարներ տարածելով՝ նա շահագործում էր իր հետևորդներին տարբեր եսասիրական նպատակներով»,-գրում է Fars-ը։
Գործակալությունը նաև հայտնել է, որ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ նրա հետևորդները այրել են Ղուրանը, պղծել սրբավայրերը և «աղոթել են Իսրայելի հաղթանակի համար»։