Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է ռուսական ակումբում տիրող մթնոլորտի, թիմային ոգու և չեմպիոնական հավակնությունների մասին։ Այս մասին գրում է armspoert-ը։
«Մենք շատ լավ ու համախմբված թիմ ունենք, որը մշտապես հաղթելու մեծ ցանկություն ունի։ Բոլոր տղաները համեստ են, ուստի մենք պարզապես անում ենք մեր գործը։ Յուրաքանչյուր խաղում քրտնաջան աշխատում ենք, ամբողջությամբ նվիրվում դաշտում։ Մենք անընդհատ աջակցում ենք միմյանց ինչպես խաղադաշտում, այնպես էլ հանդերձարանում։
Բնավորությունն ու կարգապահությունը՝ նմանատիպ բաները շատ են օգնում մեզ։ Բոլորն էլ լավ գիտակցում են, թե տիտղոսներ նվաճելու ինչպիսի հնարավորություն ունի թիմը։ Ձգտում ենք բոլոր մանրուքներում լինել ավելի լավը, և դա իսկապես օգնում է»,- 25-ամյա հայ ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում «Известия»-ն։