Սև ծովն առանցքային ծրագրերից մեկն է, որը կարող է օգտակար լինել բոլորին․ Վրացի փոխնախարար
Քաղաքական
19:41 05/05/2026
Տարածաշրջան

Սև ծովն առանցքային ծրագրերից մեկն է, որը կարող է օգտակար լինել բոլորին․ Վրացի փոխնախարար

  «Տարածաշրջանի համար կարևոր է քննարկել հետագա հնարավորությունները։ Միևնույն ժամանակ արդեն խոչընդոտներ կան, որոնց շուրջ պետք է մշակել ճանապարհ, տարածաշրջանը պետք է զարգացման ուղղով ընթանա, որպեսզի այդ բացը կարողանք լրացնել»,-«Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկման ընթացքում ասաց Մզիա Գեորգիոբիանին՝  Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը։

 Ըստ նրա՝ կան և հնարավորություններ, և փորձառություն՝ աշխատելու բոլոր ֆինանսական ինստիտուտների հետ։

«Երբ  խոսում ենք խոչընդոտների մասին, նկատի ունենք տարբեր ոլորտներում առկա բացերը և վերականգնումը։ Պետք է ստեղծել այն, ինչի կարիքը  կա։  Պետք է կարողանանք ավելի մեծ տարանցիկ բեռների հնարավորություն ունենանք, և առանց  էներգետիկայի փոխկապակցվածության չի կարող իրականացվել։ Այս առումով ես ուզում եմ նշել, որ բոլորս հասկանում ենք, որ Սև ծովը առանցքային ծրագրերից մեկն է, որը օգտակար կլինի բոլորիս համար։ Մենք ողջունում ենք ԹՐԻՓՓ նախագիծը և այս հնարավորությունը, որը ողջ տարածաշրջանին հնարավորություններ է ընձեռում՝ անկախ իրենց զարգացվածության մակարդակից»,- ասաց վրացի պաշտոնյան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սև ծովն առանցքային ծրագրերից մեկն է, որը կարող է օգտակար լինել բոլորին․ Վրացի փոխնախարար