Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Պետք է խնդրենք մեր աշխատակիցները հեռանան, դեպքը կրկնվելու դեպքում՝ աշխատակցի ղեկավարը, բաժնի պետը և այդպես շարքով մինչև վերջ. Տիգրան Ավինյան
«Ներհամայնքային տրանսպորտում թույլ տված վարչական իրավախախտումների վերաբերյալ կայացվել է 277 տուգանքի որոշում»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Հասարակական կարգի պահպանության վարչության պետ Ավետիք Բաբայանը։
Նա նշեց, որ նախորդ ժամանակահատվածի համեմատ 451-ով նվազել է հանրային տրանսպորտում արձանագրված տուգանքների թիվը։
Արձանագրելով, որ Հասարակական կարգի պահպանության ծառայությունն ավելի շատ ստուգում են իրականացնում, բայց ավելի քիչ խախտում է արձանագրվում՝ Ավինյանն ասաց. «Սա խոսում է գլոբալ դրական պրոցեսի մասին՝ խստացումների հետ կապված։ Սա ընդհանուր առմամբ շատ լավ ցուցանիշ է»։
Քաղաքապետը Բաբայանին սակայն ասաց, որ դեպքեր գիտի, որ պետք է նա ուսումնասիրի։
«Ես խնդրել էին տեսագրություններ հանել, եթե եչեմ սխալվում, թիվ 36 ավտոբուսից, որտեղ մեր ծառայության աշխատակիցը նոր և գեղեցիկ արտահագուստով, ոնց որ ոչ այնքան լուրջ էր մոտեցել հարցին, տեղ-տեղ, այսպես, թեթև էր նայում վճարման և չվճարման հարցերին»,- ասաց Ավինյանը և. հանձնարարելով ուսումնասիրել դեպքը, հավելեց. «Եթե դեպքը հաստատվեց, կարծում եմ, որ աշխատակիցն այլևս անելիք չունի մեր համակարգում։ Այստեղ ես ուզում եմ հիշել ևս մեկ դեպք Կենտրոն վարչական շրջանի հետ կապխված, երբ ես անձամբ եմ կոնկրետ «Ակտիվ քաղաքացի» հարթակով դիմում տվել, կոնկրետ դեպքի՝ ապօրինի գովազդի վերաբերյալ, և ինձ պատասխան է ուղարկվել, որ այն վերացված է։ Հետո այդ նույն գովազդը մի քանի օր հետո հայտնվել է էլի նույն տեղում։ Ես կարծում եմ, որ կատարող աշխատակիցը նույնպես արդեն վարչական շրջանում այլևս անելիք չունի, իրեն կարող ենք հրաժեշտ տալ, որովհետև մեր վարչարարությունը չի կարող լինել ձևական՝ «Ակտիվ քաղաքացու» հայտը փակելու համար։ Սա վերաբերում է բոլոր վարչական շրջաններին, ծառայություններին՝ նմանատիպ դեպքեր արձանագրելու դեպքում, ուղղակի պետք է խնդրենք աշխատակիցները հեռանան, դեպքը կրկնվելու դեպքում՝ աշխատակցի ղեկավարը, բաժնի պետը և այդպես շարքով մինչև վերջ»։
Նա նշեց որ «Ակտիվ Քաղաքացի» հարթակում որևէ հարցեր լուծվում են բայց տեսնում է նաև որոշակի տոկոսի ձևական բնույթ։
«Այս ձևական բնույթի լուծումները կարող են խոսել կոռուպցիայի մասին՝ շատ ուղիղ։ Որովհետև ինչ է նշանակում՝ գովազդը հանեցին, հետո մյուս օրը էլի հայտնվեց։ Ես պատեկրացնում են, որ աշխատակիցը գնացել, ասել է՝ մի հատ հլը հանի նկարեմ, հետո վերականգնել է, հետևապես, պարոն Պետոյան, ակնկալում եմ, որ ձեր մոտից ազատում պետք է ունենանք»,-Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին դիմեց Ավինյանը։