էդքան միլիարդներ որ տալիս է ՔՊ-ականներին, որտեղի՞ց է տալիս, իր սեփական գրպանի՞ց. Հարցում
Հասարակություն
10:29 05/05/2026
Հայաստան

էդքան միլիարդներ որ տալիս է ՔՊ-ականներին, որտեղի՞ց է տալիս, իր սեփական գրպանի՞ց. Հարցում

Քաղաքացիները չեն հավատում, որ Հայաստանի՝ կտրուկ ավելացած արտաքին պարտքի գումարներով իշխանությունները զենք են գնել։ Վայոց Ձորի Մալիշկա գյուղում անցկացրած փոքրիկ հարցման մասնակիցները կասկած են հայտնել, որ այդ գումարներն ուղղվել են, օրինակ, պաշտոնյաների պարգևավճարների տրամադրմանը։

«Ինքն էդքան միլիարդներ որ տալիս է իր ՔՊ-ականներին, որտեղի՞ց է տալիս, իր սեփական գրպանի՞ց»,-նշում է մի կին։

«Էդ որ շռայլ պարգևավճարներ են տալիս, տարեկան համարյա  մի միլիարդի է հասնում, որ տոկոսները տան։ Էսի ուժս է, լրիվ ուժս է։ Ես սրանց քաղաքականությանը չեմ հավատում»,-նշում է հարցման մասնակից մի տղամարդ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
էդքան միլիարդներ որ տալիս է ՔՊ-ականներին, որտեղի՞ց է տալիս, իր սեփական գրպանի՞ց. Հարցում