Խոշոր վթար «Խնոցի» ռեստորանի հարևանությամբ, բախվել են «Lada»-ն և «Nissan Bluebird»-ը
Իրավունք
11:55 05/05/2026
Հայաստան

Խոշոր վթար «Խնոցի» ռեստորանի հարևանությամբ, բախվել են «Lada»-ն և «Nissan Bluebird»-ը

Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 09:20-ի սահմաններում Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհի Արտաշատի խճուղում՝ «Խնոցի» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են 28-ամյա Ռաֆիկ Պ.-ի վարած «Lada» մակնիշի և 38-ամյա Աստինե Վ.-ի վարած «Nissan Bluebird» մակնիշի ավտոմեքենաները։

Ըստ աղբյուրի, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են հիվանդանոց։

Բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին ու ծառին։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խոշոր վթար «Խնոցի» ռեստորանի հարևանությամբ, բախվել են «Lada»-ն և «Nissan Bluebird»-ը