«Հրապարակ». ՔՊ առաջնորդի ականջները ֆոտոշոփով «հետ են տարել», որ շատ «լոշտակ» չերևան
Օրվա մամուլ
08:31 06/05/2026
Հայաստան

«Հրապարակ». ՔՊ առաջնորդի ականջները ֆոտոշոփով «հետ են տարել», որ շատ «լոշտակ» չերևան

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած իշխող թիմում ի սկզբանե հակված էին, որ նախընտրական պաստառի վրա լինի միայն իրենց «ֆեյք բրենդը» դարձրած խաղաղության մասին գրառումը, օրինակ` «Տեր կանգնիր խաղաղությանը», և սկզբնական պաստառներն էլ հենց այդպիսին էին ու փակցվել էին հանրապետությունով մեկ, սակայն հիմա որոշել են, որ, այդուհանդերձ, առաջնորդի՝ Փաշինյանի լուսանկարներն էլ պետք է լինեն, քանի որ, ամեն դեպքում, իրենց էլեկտորատում գերակշռում են Փաշինյանի «ֆանատները»` նրանց ո՛չ խաղաղությունն է հետաքրքրում, ո՛չ էլ այլ բան, ուղղակի Փաշինյանին ընկալում են որպես ժողովրդի ծոցից դուրս եկած մարդ` իրենցից մեկը։

Բայց զավեշտն այն է, որ նոր պլակատն ուսումնասիրելով մարդիկ նկատել են, որ այս հարցում էլ Փաշինյանն ընդօրինակել է Սերժ Սարգսյանին` քարոզչական պաստառի վրա ֆոտոշոփ արված լուսանկար է, որից պարզ երևում է, որ ՔՊ առաջնորդի ականջները «հետ են տարել», որ շատ «լոշտակ» չերևան»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». ՔՊ առաջնորդի ականջները ֆոտոշոփով «հետ են տարել», որ շատ «լոշտակ» չերևան