Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշինյանը Հայաստանը նորովի է նախագծում՝ Ադրբեջանի ցանկություններին համապատասխան. Փաստաբան
«Փաշինյանը Հայաստանը նորովի է նախագծում, որ այն համապատասխանի Ադրբեջանի կառավարության ցանկություններին ու ԱՄՆ կառավարության նախընտրություններին»,-այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
Նա նշեց, որ հազվագույտ դեպք է, երբ երկրի առաջնորդն այսքան բացասական է վարվում իր ժողովրդի, նրա մշակույթի, պատմության ու կրոնի նկատմամբ։
Փաստաբանը նաև անդրադարձավ իշխանությունների այն հայտարարություններին, երբ այս կամ այն գործիչը ներկայացվում է որպես ռուսամետ։
«Սա փորձ է խարանելու ընդդիմությանը, երբ իրականում այդ անձանցից շատերը պարզապես մարդիկ են, որ հավատում են՝ շահերը պետք է լիեն բազմաբևեռ, որ Հայաստանը պետք է ունենա բարիդրացիական հարաբերություններ ԵՄ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի և այլ երկրների հետ»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։