Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ռոբերտ Քոչարյանի պապը՝ Սարգիս Քոչարյանը Դաշբուլաղ գյուղի քահանան էր
«Կա փոքր հայրենիք և մեծ հայրենիք։ Փոքր հայրենիքը քո պապական տունն է, որտեղ մեծացել ես։ Մեծ հայրենիքն ավելի հավաքական՝ պետություն-պետականություն այդ կապն է, փոքր և մեծ հայրենիքների էմոցիոնալ ընկալման, պետություն-մարդ հարաբերությունների, որովհետև սա տարբեր բաներ են՝ հայրենիքը և պետությունը տարբեր բաներ են։ Պետությունը այնուամենայնիվ քաղաքացի-պետություն, պարտականություն պարտավորություններն են, որոնք սահմանադրությամբ ֆիքսված են։ Ինչքան իրենք ավելի մոտ են իրար, ավելի լավ կոնֆորտային երկիր է դառնում քաղաքացու համար»,- «Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ» ֆիլմում ասում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը
Բելլա Քոչարյանը պատմելով ամուսնու ընտանիքի մասին ասում է.«Ռոբերտի ընտանիքը շատ գեղեցիկ, գրագետ, և շատ ավանդական արցախյան ընտանիք է։ Մայրը՝ տիկին Եմման շատ գեղեցիկ կին էր, շատ խիստ էր և այդ ձևով ինքը դաստիարակեց իր զավակներին։ Հայրը Սեդրակ Քոչարյանը գիտնական էր; Ամբողջ կյանքը նվիրեց գիտությանը, ուներ նաև պետական պաշտոն։ Արցախն իր համար հատուկ միջավայր էր և մինչև կյանքի վերջ մնաց այնտեղ»։
Տիկին բելայի խոսքվ՝ շատերն են ասել, որ Սեդրակ քոչարյանը հրաշալի անձնավորություն էր։
«Հորս մասին հիշում եմ ամեն ինչ։ Հիշում եմ, որ շատ բնական էր, կեղծը չկար իր մեջ և իմ մոտ բետոնացվել է հենց այդ հանգամանքը։ Պարզ, հասկանալի, մեծ գիտելիքների տեր, իր գործում արհեստավարժ, մի մարդ որին կարելի էր վստահել։ Նայելով հորը՝ փորձում ես այդ մոտեցումները որդեգրել որպես կյանքի սկզբունք»,-պատմում է Քոչարյանը։
Բելլա Քոչարյանը պատմեց. «Սեդրակ Քոչարյանի հայրը՝ Սարգիս Քոչարյանը Դաշբուլաղ(Արցախաշեն) գյուղի քահանան էր, եկեղեցում աշխատեց մինչև 1920 թվականի վերջը՝ երբ հիմնականում փակվեցին եկեղեցիների դռները։ Արցախի յուրաքանչյուր գյուղ ուներ իր եկեղեցականին, քահանային, որոնց «դեր» էին ասում, այսինքը՝ «տեր» բառն է։ Տտատիկը՝ Անուշ տատիկը, Ռոբերտի խոսքով շատ խիստ կին էր»։