Հայաստանում մանկապղծության դեպքերի որոշակի աճ կա․ Էլբակյան
Իրավունք
19:15 06/05/2026
Հայաստան

Հայաստանում մանկապղծության դեպքերի որոշակի աճ կա․ Էլբակյան

«Ես կարծում եմ, որ գլխավոր դատախազին չէին կարող այս մասին չզեկուցել։ Իսկ ինչ վերաբերվում է այդ կապերը, 3-ից հետո կոմունիկացնելը և այլն, ես հիմա Հայաստանում ընդհանրապես որևէ բան չեմ բացառում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վեդիում սեռական բռնության ենթարկված դեռահաս քույրերի փաստաբան Վարդուհի Էլբակյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե ինչու երեկ միայն ժամը 3-ից հետո բոլոր պատկան մարմիններն սկսեցին արձագանքել, արդյո՞ք սպասում էին Նիկոլ Փաշինյանի հրահանգին, այն դեպքում, երբ դեպքի մասին բարձրաձայնվել է շաբաթ երեկոյան։

«Մանկապղծության դեպքերով Հայաստանում որոշակի աճ կա, ցավով եմ նշում։ Ես վիճակագրություն էի նայում և տեսա որոշակի աճ այս  գործերով։ Ոչ թե շատացել են մանկապղծության դեպքերը, այլ ուղղակի հիմա բացահայտումներ են ավելացել, մարդիկ արդեն չեն վախենում, որոշակիորեն հաղորդումներ են ներկայացնում։ Բացառիկ հանցատեսակ է, և կարծում եմ, որ հենց այս հանցատեսակները պարտավոր էին զեկուցելո՛ւ։ Սա  ընդամենը Վեդու քննչականի կամ Վեդու դատախազության գործ չէր»,- հավելեց Էլբակյանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանում մանկապղծության դեպքերի որոշակի աճ կա․ Էլբակյան