Ջերմաստիճանն այսօր կշարունակի նվազել
Հասարակություն
09:02 06/05/2026
Հայաստան

Ջերմաստիճանն այսօր կշարունակի նվազել

Երևանում մայիսի  6-8-ին, 9-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ի գիշերը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում մայիսի  6-9-ին ժամանակ առ ժամանակ, 10-ի ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ տեղ հնարավոր է կարկուտ: Մայիսի 6-8-ին գիշերային ժամերին առանձին լեռնային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Մայիսի 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի  6-ին աստիճանաբար կնվազի՝ 3-6 աստիճանով, մայիսի 7-9-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder