Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատական նիստ է կայացել Աջափնյակի դատարանում։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Հիշու՞մ եք - ժողովրի վրա կրակեցին լուսաձայնային նռնակներ, ծեծեցին, ջարդեցին, սակայն մեղադրյալի աթոռին հայտնվեցին ոչ թե այդ ամենը հրահանգողները կամ կատարողները, այլ այդ ծանրագույն հանցանքի զոհերը՝ խաղաղ ցուցարարները։ Թվով 16 (առաջին նիստից ի վեր՝ բոլորն ազատության մեջ են):
Եվ ահա այսօր դատական նիստում պաշտպանից տեղեկացանք, որ տղաներից մեկը՝ Կոստանտին Տեր-Մովսիսյանը, ապրիլի 18-ին մահացել է։
Հայաստանի արժանապատիվ քաղաքացի Կոստանտին Տեր-Մովսիսյանի մահն արդյո՞ք ռեժիմի խղճին չէ։
Ցավակցում եմ ընտանիքին ու հարազատներին։ Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»։
Հիշեցնենք՝ ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության. ««Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում, 2024 թվականի հունիսի 12-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում կազմակերպված հերթական ակցիայի ընթացքում՝ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների հատման վայրում, մի խումբ անձինք, սեփական անձի կարծեցյալ առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված և խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, անտեսելով ոստիկանության ծառայողների կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու պահանջները, անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ են հնչեցրել, հեղուկով լցված տարաներ, շշեր և այլ առարկաներ են նետել տեղում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների ուղղությամբ:
Վերոնշյալ հանցավոր գործողությունների արդյունքում ոստիկանության մի շարք ծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, վտանգվել է հասարակական անվտանգությունը, ինչպես նաև իրական վտանգ է ստեղծվել շրջակայքում գտնվող անձանց կյանքի ու առողջության համար։ ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ ոստիկանության կողմից հավաքի մասնակիցների նկատմամբ ուժի կիրառման հետևանքով շուրջ 101 անձ ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ»։
Այս գործով կա 16 մեղադրյալների նկատմամբ։ Նրանցից 15-ը մեղադրվում է խուլիգանության հոդվածով, մեկը՝ զանգվածային անկարգության։