Անցած տարի Հայաստանի քաղաքացիները օնլայն կազինոներում պարտվել են 20 մլրդ դոլար. Նարեկ Կարապետյան
Հասարակություն
09:33 07/05/2026
Հայաստան

Անցած տարի Հայաստանի քաղաքացիները օնլայն կազինոներում պարտվել են 20 մլրդ դոլար. Նարեկ Կարապետյան

«Գիտե՞ք աշխարհում ամենաշատ կազինո խաղացողները որ երկրի քաղաքացիներն են»,-գրում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը «Մինչ մենք մտածում ենք ինչպես վերջապես հաղթահարենք աղքատությունը» վերտառությամբ գրության մեջ՝ շարունակելով.

«Անցած տարի Հայաստանի քաղաքացիները օնլայն կազինոներում պարտվել են 20 մլրդ դոլար։

Իսկ ո՞ր քաղաքական գործիչն է սրա հովանավորը։ Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ տարօրինակ բախտի բերմամբ ԱԺ նախագահ դարձա՛ծը։

Քեզ նման՝ ընտանիքների քանդման ու մարդկանց աղքատության հասցնելու վրա բարգավաճողին ճամփելու համար էլ ուզում ենք փոփոխություն»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Անցած տարի Հայաստանի քաղաքացիները օնլայն կազինոներում պարտվել են 20 մլրդ դոլար. Նարեկ Կարապետյան