Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թրամփը մեղադրել է Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ առաջնորդին մահափորձ հրահրելու մեջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսին մեղադրանք առաջադրել բռնություն հրահրելու մեջ՝ ակնարկելով, որ դեմոկրատ առաջնորդի հռետորաբանությունն է հրահրել մահափորձը։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմանբ՝ ապրիլի 25-ին Վաշինգտոնում կրակոցներ տեղի ունեցան Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ, որին Թրամփը մասնակցեց իր երկու նախագահական ժամկետների ընթացքում առաջին անգամ։ Ավելի ուշ նա հաստատեց կասկածյալի՝ Կալիֆոռնիայի 31-ամյա բնակիչ Քոուլ Թոմաս Ալենի ձերբակալությունը։
«Այս խելագար մարդը՝ Հաքիմ «ցածր IQ» ունեցող Ջեֆրիսը, պետք է մեղադրվի բռնություն հրահրելու մեջ։ Ռադիկալ ձախ դեմոկրատները իրականում ցանկանում են ոչնչացնել մեր երկիրը», - գրել է Թրամփը՝ իր Truth Social սոցիալական ցանցում։