Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Քարոզարշավին մասնակցող ՔՊ-ականները Փաշինյանի հետ արձակուրդ կգնան
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով, հունիսի 7-ի ընտրությունների նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության կարկառուն ՔՊ-ականները, որոնք մասնակցելու են քարոզարշավին, արձակուրդ են գնալու։
Չնայած դեռևս 2018 թվականին Փաշինյանը պնդում էր, որ Ընտրական օրենսգիրքը չի պարտադրում, որ քարոզարշավի ժամանակ թեկնածու համարվող կառավարության անդամներն արձակուրդ վերցնեն, և անգամ պնդում էր, որ աշխատանքային ժամերին էլ կարող է քարոզարշավ իրականացնել, սակայն այնքան շատ օրենքներ են խախտել, որ որոշել են գոնե ձևական արձակուրդ վերցնել և 24/7 ռեժիմով լծվել նախընտրական քարոզչությանը։
Քարոզարշավի մեկնարկը տրվելու է մայիսի 8-ին: Մենք գրել էինք, որ ՔՊ-ն արշավը սկսելու է Սյունիքից, երկու օր մնալու են մարզում, մայիսի 9-ին՝ Եռատոնին, Կապանում հանրահավաք են նախատեսում: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն էլ քարոզարշավը կսկսի հայոց հոգևոր կենտրոնից՝ Էջմիածնից, որտեղ հանրահավաք կանցկացնեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։