Մարտունիում ծառերի սպանդը շարունակվում է․ ահազանգում է բնակիչը
Հասարակություն
20:27 07/05/2026
Հայաստան

Մարտունիում ծառերի սպանդը շարունակվում է․ ահազանգում է բնակիչը

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը ահազանգում է.

«Մարտունիում ծառերի սպանդը շարունակվում է, բայց արդեն` «օրինական» դաշտում: «Ժամկետանց» հանրային լսման դրական եզրակացությունը և «գրպանային» ավագանու որոշումը Համայնքի ղեկավարի ձեռքում է: Համայնքի ղեկավար պարոն Հովեյանն էլ ավագանու նիստում ասում է, որ հասուն ծառերը խանգարում են կոմունիկացիաներին:

Ստացվում է, որ մի քանի տարին մեկ արմատակալած, հասուն ծառերը պիտի հանեն ու նոր տնկիներ դնեն, որ կոմունիկացիներին չխանգարի»:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մարտունիում ծառերի սպանդը շարունակվում է․ ահազանգում է բնակիչը