Ղարաբաղը հայկական էր մինչև 2023 թվականի սեպտեմբերը. Ռուբինյան
Քաղաքական
11:13 07/05/2026
Հայաստան

Ղարաբաղը հայկական էր մինչև 2023 թվականի սեպտեմբերը. Ռուբինյան

«Ղարաբաղը հայկական էր մինչև 2023 թվականի սեպտեմբերը»,- Ազգային ժողովում ասաց ԱԺ փոխնախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

Նա դիմելով  «Հայաստան» խմբակցության պատամավորներն՝  իր խոսքը շարունակեց. «Դուք իշխանությունը վերցրեցիք Ղարաբաղում,  ձեր դրածոյին դրեցիք այնտեղ նախագահ, ու դրանից մի քանի օր անց ինքը լուծարման փաստաթուղթ ստորագրեց, մարդիկ դուրս եկան Ղարաբաղից ձեր գործողությունների արդյունքում»։

Ռուբինյանը նշեց, որ հաջորդ գումարում ԱԺ-ում ընդդիմադիր գործընկերներին չի կարոտի, բացառությամբ Արծվիկ Մինասյանի, որի հետ բանավիճելն իրեն միշտ հաճելի է եղել։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ղարաբաղը հայկական էր մինչև 2023 թվականի սեպտեմբերը. Ռուբինյան