Մերսեդեսը ջրատարից դուրս է բերվել վերամբարձ կռունկի օգնությամբ
Հասարակություն
12:54 07/05/2026
Հայաստան

Մերսեդեսը ջրատարից դուրս է բերվել վերամբարձ կռունկի օգնությամբ

Այսօր ժամը 10։00-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել ջրատարում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել ջրատարում․ տուժածներ չկան։

Փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրատարից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մերսեդեսը ջրատարից դուրս է բերվել վերամբարձ կռունկի օգնությամբ