Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մկանային թուլությունը, գլխի քրտնարտադրությունը առանց ծանրաբեռնվածության և հաճախակի մրսածությունը կարող են վկայել վիտամին D-ի լուրջ անբավարարության մասին։ News.ru-ին ասել է Մոսկվայի մարզի առողջապահության նախարարության Վիդնովսկայա հիվանդանոցի բժիշկ Զարեմա Տենը։ Նրա խոսքով՝ այս ախտանիշները «արևի» հորմոնի անբավարարության վաղ նշաններ են։
Վիտամին D-ն «արևի լույսի» հորմոն է։ Այն պատասխանատու է կալցիումի կլանման, իմունիտետի, տրամադրության և մկանային ուժի համար։ Որո՞նք են վիտամին D-ի անբավարարության վաղ նշանները։ Դրանք ներառում են ոսկրային ցավ, հատկապես սրունքի կամ կրծոսկրի վրա սեղմելիս, մկանային թուլություն, որը դժվարացնում է աստիճաններով բարձրանալը՝ առանց շնչառության դժվարության, ձմեռային տխրություն, հաճախակի շնչառական վարակներ և գլխի քրտնարտադրություն։