Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ի դեպ։ Էս ազգը հայրենիք չի սիրում։ Ամեն դեպքում 20 թվականի աղետից հետո որոշ քաղաքական գործիչներ սկսեցին դրանում մեղադրել բոլորին: Հիմա հարց։ Իսկ ինչի՞ պիտի սիրեն։ Հիմա, 21-րդ դարում, հասարակության տոտալ ինստագրամացման շրջանում, համաշխարհային գլոբալիզացիայի պայմաններում, երբ աշխարհի ցանկացած կետ հասնելու համար առանձնապես մեծ խելք ու կարողություն հարկավոր չէ։
Իսկ ի՞նչ եք արել, որպեսզի այս հասարակությունը սիրի իր հայրենիքը, իր դռան շեմը 1 քմ-ից դուրս։
Սոցցանցերի դարում հայրենասիրությունը վաղուց արդեն դադարել է լինել գործարանային կարգավորում, ա պրիորի վիճակ, որի մասին նույնիսկ չեն էլ խոսում։ Չէ։ Դա մարդու բնական վիճակը չէ։ Ցանկացած բանի հանդեպ սերը ստեղծվում է դրա շուրջ եղած էմոցիաներից։ Իսկ ի՞նչ էմոցիաներ ունի հայ հասարակությունը։