Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«1992 թվականի այս օրը Արցախի ինքնապաշտպանական ուժերը, իրականացնելով ռազմարվեստի պատմության մեջ բացառիկ մի սխրանք, կարողացան ազատագրել հայոց բերդաքաղաք Շուշին»,- մեկնարկելով «Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ ասաց դաշինքին միացած քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Նա հիշեց, որ այդ օրը Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում վերստին հնչեց «հայր մերը»-ը, այդ օրը կազմավորվեց Արցախի Պաշտպանության բանակը, ինչի առիթով նա շնորհավորեց այնտեղ ծառայած բոլոր քաղաքացիներին։
«Այդ օրվանից այն միշտ կոչվել է Եռատոն՝ փառքի, հաղթանակի, ազատության, փրկության Եռատոն։ Չարամիտ զուգատիպությամբ, ճիշտ այս օրը՝ 2018 թ մայիսի 8-ին այս շենքում տեղի ունեցավ հայ ժողովրդի կյանքում ամենամեծ ողբերգություններից մեկը, այդ օրը հայ ժողովրդի պատմության մեջ ամենամեծ թշնամին դարձավ հայաստանի վարչապետ»,- ասաց Ղազարյանը
Նա հիշեցրեց այդ օրը Փաշինյանի ունեցած ելույթը ԱԺ ամբիոնից, որում իր ընտրության օրվա համընկումը Շուշիի ազատագրման օրվա հետ խորհրդանշական համարեց հայ ժողովրդի հաղթանակների առումով, սակայն խաբեց ժողովրդին՝ հետագայում հանձնելով Արցախը՝ Շուշիի հետ։
«Այլևս ոչ ոք նրան հնարավորություն չի տալու խաբել ժողովրդին։ Շառլատանին փոխարինելու է գալիս ազգային բարերարը, մուսուլմանական երկրներում պարգևների արժանացողին փոխարինելու է գալիս «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» Առաջին աստիճանի շքանշանի ասպետ Սամվել Կարապետյանը, որի առաջնորդությամբ մենք կարող ենք հաղթել այս դժբախտությանը, պատերազմները և ողբերգությանը»,- ասաց Էդգար Ղազարյանը։
Նա նշեց, որ մեր ժողովորդը պետք է ունենա ձեռբերումներ, որը արտացոլվի երկրի շենացմամբ և զարգացմամբ՝ 300 հազար նոր աշխատատեղերով, 20 հազար նոր բնակարաններով, 0 տոկոս հարկերով, աղքատության հաղթահարմամբ։