«Ուժեղ Հայաստան»-ի շանսերը Նիկոլ Փաշինյանը չէ, որ պետք է գնահատի․ Մամիկոն Ասլանյան
Քաղաքական
20:27 08/05/2026
Հայաստան

«Ուժեղ Հայաստան»-ի շանսերը Նիկոլ Փաշինյանը չէ, որ պետք է գնահատի․ Մամիկոն Ասլանյան

«Եթե մենք 8 տարի հետ գնանք և սկսենք գնահատել Նիկոլ Փաշինյանի շանսերն, ապա նա ընդհանրապես շանս չուներ որևէ բան անելու։ Հետևաբար, շանսերն ինքը չի գնահատում»,- այս մասին Հաղթանակ զբոսայգում, որտեղ քիչ անց սպասվում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակում ընդգրկված  Մամիկոն Ասլանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրապարակած սոցոլոգիական հարցումների արդյունքներին։

Ըստ նրա՝ Փաշինյանը միշտ կցանկանար մնար իշխանության, հետևաբար, իր  գնահատած շանսերը պետք է կրկին անգամ վերագնահատել՝ գնալ ընտրության ու ապացուցել, որ Նիկոլ Փաշինյանը սխալ է։

«Փաշինյանը ո՛չ իրավասու , ո՛չ էլ՝  զորու է որևէ իրավիճակ փոխելու, եթե ժողովուրդը գնա ընտրության և Նիկոլ Փաշինյանին ասի՝ ոչ»,-ասաց Մամիկոն Ասլանյանը։

Քաղաքական գործչի պնդմամբ՝սոցհարցումների արդյունքները կարող են պարբերաբար փոխվել։

«Եթե այդ սոցհարցումները 7 ամիս առաջ լինեին, ապա «Ուժեղ Հայաստան»-ի մասին   որևէ հիշատակում չէր լինի, հետևաբար, դրանք դինամիկ, աճող պրոցեսներ են  և արդեն քվեարկության օրը պատկերը փոխված կլինի։ Իհարկե, սոցիոլոգիան լավ գիտություն է, բայց սոցիոլոգիան նաև դինամիզմի և զարգացման մեջ է և կարող է հաջորդ շաբաթ այլ թվեր արձանագրել։

Ես չեմ պատկերացնում՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ինչի՞ պիտի աճի»,- ասաց Ասլանյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ուժեղ Հայաստան»-ի շանսերը Նիկոլ Փաշինյանը չէ, որ պետք է գնահատի․ Մամիկոն Ասլանյան